Ծնվել է հայտնի հաղորդավար Ժակի երկրորդ երեխան

15:13   20 հոկտեմբերի, 2016

Ծնվել է հայտնի ռադիո եւ հեռուստահաղորդավար Հակոբ Պապիկյանի՝ Ժակի եւ նրա կնոջ՝ Եվա Բաբայանի երկրորդ երեխան: Այս մասին տեղեկանում ենք հաղորդավարի Facebook-ի էջից, որտեղ երջանիկ հայրիկը կիսվել է գրառմամբ.

«Նա ծնվեց , այսուհետ՝ մենք=4»,-գրել է Ժակը:

Երջանիկ զույգին սոցիալական ցանցում շտապել են շնորհավորել ընկերներն ու հայտնի գործընկերները: Նրանց մեկնաբանություններից պարզ է դառնում, որ հաղորդավարը դուստր է ունեցել:

Նշենք, որ Ժակի եւ Եվայի ավագ դուստրը՝ Սիլվան, 11 տարեկան է:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Ժակին՝ փոքրիկին մաղթելով առողջություն եւ անհոգ մանկություն:



© NEWS.am STYLE