ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   21 հոկտեմբերի, 2016

ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ կթվա, թե կարողացել եք պարզել ձեր սիրելիի չմտածված քայլերի պատճառը: Սակայն մի շտապեք եզրակացություններում: Հնարավոր է` այնպես սխալվեք, որ ամեն ինչ ավելի խճճվի:

ՑԼԵՐ

Այսօր լավ կանեք խուսափեք այն իրադարձություններից, որոնք կարող են վնասել ձեր առողջությանը: Անգամ եթե սիրելին անձրեւոտ եղանակին առաջարկի միասին զբոսնել, մի ընդունեք այդ առաջարկը, եթե չեք ցանկանում հետո մի քանի օր անկողնային վիճակում պառկել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր պետք չէ սիրելիին հայտնել իր թերությունների մասին` նայելով ուղիղ աչքերի մեջ: Նա ձեզանից շատ կնեղանա: Ավելի լավ է ձեր բարկությունը թափեք նրա լուսանկարի վրա բղավելով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այն, ինչ ձեզ հեռավոր անցյալում հեքիաթ էր թվում, վաղուց վերածվել է իրականության: Հաշտվեք դրա հետ եւ վայելեք կյանքը: Ձեր իրականությունը բավականին երջանիկ է:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր մի բաժանվեք այն իրի հետ, որը ձեզ նվիրել է սիրելին: Կամ, թեկուզ, նրա լուսանկարը պահեք պայուսակում: Այսօր սիրելիի ուժը կօգնի խուսափել անհաջողություններից:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ շատ արժեքավոր խորհուրդ կտա, սակայն դուք չեք ցանկանա լսել նրան: Մինչ նման որոշում կայացնելը, մինչեւ վերջ լսեք սիրելիին: Միգուցե, նա, իսկապես, ճիշտ է:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելիի հետ փորձեք ինչ-որ բան սարքել: Այդ գործընթացին ներքաշեք նաեւ մտերիմներին: Նրանց դա հաստատ դուր կգա:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ ուշադիր կլինի ձեր հանդեպ եւ ամեն վայրկյան ձեզ նուրբ հաճոյախոսություններ կանի: Դա ձեզ կբարկացնի, քանի որ կկարծեք, թե կեղծավորություն է անում: Սակայն մի շտապեք նման եզրակացություններ անել եւ վայելեք պահը: Նման բան ամեն օր չի լինում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Անմնացորդ մի վստահեք սիրելիի ամեն մի խոսքին, հակառակ դեպքում` հետո կկանգնեք կոտրված տաշտակի առջեւ: Մի փոքր կասկածամտությունը դեռ ոչ մեկին չի վնասել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Մի փոքր ավելի մեղմ եղեք ընտանիքի հանդեպ: Չէր խանգարի, որ երբեմն հետաքրքրվեիք, թե ինչ նախասիրություններ ունի ձեր սիրելին եւ տարբերակներ առաջարկեք, թե ինչպես կարելի է անցկացնել երեկոները միասին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր ուսերին շատ հոգսեր են կուտակվել: Կարծում ենք` ճիշտ ժամանակն է, որ մտերիմներին հասկացնեք, որ իրենց կյանքը միայն իրենցն է եւ դուք պարտավոր չեք բոլորի խնդիրների մասին մտածել:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կհասկանա, թե ինչու չի կարողանում իրականացնել իր ցանկությունները` կապված ձեզ հետ: Հասկացրեք նրան, որ դա նրա մեղքը չէ: Պարզապես հանգամանքներն են այլ կերպ դասավորվում:



© NEWS.am STYLE