Ավստրալուհին Facebook-ում «վաճառքի է հանել» ամուսնուն

12:18   21 հոկտեմբերի, 2016

Ավստրալուհի Պատրիսիա Ուիլսոնը Facebook-ում գովազդային հայտարարություն է տեղադրել եւ «վաճառքի հանել» ամուսնուն՝ Քենին։

«Նա ատաղձագործության 4 վկայական ունի, ձեռքից շատ շնորհքով է, կարող է նորոգել ամեն ինչ»,- հայտարարության մեջ գրել է Պատրիսիան։

Այս տղամարդու համար կինը պահանջել է ժամը 35 դոլար։

Եվ մինչ ոմանք շտապել են «իրենցով անել» Քենին, պարզվել է, որ Պատրիսիա Ուիլսոնը ամենեւին էլ մտադիր չէ զիջել ամուսնուն։ Նա նման խորամանկ քայլի է դիմել, որպեսզի տղամարդը աշխատանքի առաջարկներ ստանա։

Իմաստուն կնոջ ծրագիրն իսկապես հաջողվել է. պարոն Ուիլսոնն այժմ ժամը 55 դոլարով աշխատանք ունի։

 

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE