Ջոլիի հետ ապարհարզանի մասին հայտարարելուց հետո Փիթն առաջին անգամ հանդիպել է որդուն՝ Մեդոքսին

11:35   21 հոկտեմբերի, 2016

Երեկ ՀԴԲ գործակալները հարցաքննել էին Անջելինա Ջոլիին եւ երեխաներին: Նրանց Փիթի եւ Մեդոքսի միջեւ տեղի ունեցած միջադեպից մանրամասներ էին հետաքրքրում:

Իսկ Մեդոքսը ներկա չի եղել Փիթի եւ երեխաների՝ վերջերս կայացած հանդիպմանը, որն առաջինն էր ամուսնալուծությունից հետո: Պատանին հրաժարվում էր հանդիպել հոր հետ:

Բայց երեկ ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ Բրեդն ու 15-ամյա Մեդոքսը, ամեն դեպքում, հանդիպել են:

Ըստ TMZ-ի՝ նրանք հանդիպել են հոգեթերապեւտի ներկայությամբ, որի հետ ներկայում աշխատում են աստղային զույգի երեխաները՝ ծնողների ամուսնալուծությունն ավելի դյուրին հաղթահարելու համար:

Ոչինչ չի հաղորդվում այն մասին, թե ինչպես է անցել հանդիպումը եւ ինչ է խոսվել այդ ընթացքում:



© NEWS.am STYLE