Դիմա Բիլանը կհեռանա ռուսական «Ձայնը» նախագծից

12:05   21 հոկտեմբերի, 2016

Ռուսական «Ձայն» նախագծում շարունակվում են կույր լսումները, սակայն լրատվամիջոցներում արդեն տեղեկություններ են տարածվել, որ Դիմա Բիլանը որոշել է սեզոնի վերջին հեռանալ նախագծից:

«Սա, հավանաբար, իմ վերջին այցը կլինի այնտեղ: Ինձ հասկանալի են այդ ժանրի բոլոր օրենքները: Իհարկե, դա կարելի է կապել ե՛ւ գովազդին, ե՛ւ ֆինասներին: Այո, նախագծում գտնվելը դրական է ազդում ինչ-որ թվերի, հրավերների վրա: Բայց ինձ համար, անկեղծ ասած, դա մեկնակետ չէ»,- ասել է Բիլանը:

Նա վստահեցրել է, որ նույնիսկ դրամական խոստումները չի հաջողվի տարհամոզել իրեն:

«Եթե ես զգում եմ, որ դա սահմանագիծն է, ապա ոչ մի փող չի փրկի: Որոշումն ընդունված է»,- Բիլանի խոսքերն է մեջբերում «Афиша Daily»-ն:

Դիմա Բիլանը «Ձայն» նախագծի ժյուրիի անդամ է 2008 թվականից:

Նախագծի տարբեր թիմերի մասնակիցների միջեւ մենամարտը կմեկնարկի հոկտեմբերի 21-ին: Բիլանն ու նրա սաները հայտարարել են լիարժեք մարտական պատրաստվածության մասին:

Фото опубликовано bilanofficial (@bilanofficial)

«#Ձայնի թիմն ամբողջ կազմով է: Ահա նրանք՝ տաղանդները, եւ յուրաքանչյուրը յուրովի ինքնատիպ է: Ծանոթացեք: Շատ բան է մտածված եւ նույնքան էլ դեռ կլինի: Սպասեք մենամարտերին եւ սատարեք մեզ»,- Instagram-ում գրել է Դիման:



© NEWS.am STYLE