Քիմ Քարդաշյանին կողոպտած հանցագործների փախուստի տեսանյութը հայտնվել է համացանցում

11:05   21 հոկտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանի կողոպուտը շարունակում է բազմաթիվ հարցեր առաջացնել, այդ թվում այն, թե տեսախցիներով լի Փարիզում ինչպես չեն կարողացել տեսագրել հայուհուն կողոպտած հանցագործներին: Հավանաբար, գողերն ինչ-որ կերպ տեղեկացել էին, թե որտեղ եւ երբ է լինելու Քիմը եւ հիմնավորապես պատրաստվել էին գործին:

Միակ տեսախցիկը, որ կարողացել է «բռնացնել» 6 մլն դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր գողացած հանցագործներին, Քիմի իջեւանած հյուրանոցի դիմաց գտնվող գեղեցկության սրահի տեսախցիկն է եղել:

Եվ այսպես, ֆրանսիական M6 հեռուստաալիքը կարողացել է ձեռք բերել տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես են հինգ գողերը, երեքը՝ հեծանիվներով, երկուսը՝ ոտքով, գիշերը 2:19-ին մոտենում հյուրանոցին: 49 րոպե անց նրանք փախչում են՝ տանելով գողոնը:

Տեսանյութում դեմքեր չեն երեւում, տեսախցիկը 70 մետր հեռավորությամբ է: Առայժմ հայտնի չէ, թե այս տեսագրության շնորհիվ ոստիկանությունն ինչ առաջընթաց է արձանագրել գործում:

 



© NEWS.am STYLE