Հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը՝ Plus size մոդելի դերում Moscow Fashion Week-ին

11:50   21 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 18-23-ը Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվում է Moscow Fashion Week-ը, որը մեկնարկել է անվանի դիզայներ Վալենտին Յուդաշկինի նոր հավաքածուի ցուցադրությամբ։ Առաջին օրը հագեցած էր, քանզի ներկա են եղել մոսկովյան ամբողջ բոմոնդը՝ Ալլա Պուգաչովան (որը վերադառնում է երաժշտական ինդուստրիա)՝ ընկերուհի Ալինա Ռեդելի, դուստր Քրիստինա Օրբակայտեի եւ փեսա Միխայիլ Զեմցովի հետ, Տատյանա Միխալկովան, Իգոր Նիկոլաեւը՝ կնոջ՝ Յուլյա Պրոսկուրյակովայի հետ եւ մոսկվացի աշխարհիկ այլ տիկնայք։ 

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, կայացել է ռուսական նորաձեւության ինդուստրիայի մեկ այլ հայտնի դիզայների՝ Կարինա  Խիմչինսկայայի ցուցադրությունը, որը եզրափակել է ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը։

Видео опубликовано Гоар Аветисян (@goar_avetisyan)



© NEWS.am STYLE