Բենեդիկտ Քամբերբեթչն ու Սոֆի Հանթերը երկրորդ երեխային են սպասում

14:14   21 հոկտեմբերի, 2016

Բենեդիկտ Քամբերբեթչը ու կինը՝ Սոֆի Հանթերը, երկրորդ երեխային են սպասում: Այս մասին հաղորդում է E! Online-ը, սակայն առայժմ ընտանիքի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունը չի ներկայացվում:

Բրիտանացի դերասանն ու կինը մեկ որդի ունեն՝ Քրիսթոֆեր Կառլթոն Քամբերբեթչը, որը ծնվել է 2015 թվականի հունիսին:

Ավելի ուշ դերասանը հարցազրույցներից մեկում խոստովանել էր. «Ես հայր եւ ամուսին դարձա: Եվ դա արեցի հավուր պատշաճի: Հիմա պատրաստ եմ եւս մի քանի փոքրիկ Քամբերբեթչիկներ ունենալ»:

Սոֆի Հանթերը թատերական ռեժիսոր է: Նա հանրահայտ «Շերլոքի» հետ ամուսնացավ 2015 թվականին՝ Սուրբ Վալենտինի օրը: Քամբերբեթչի խաչեղբայրը սերիալից նրա գործընկերն էր՝ դերասան Մարտին Ֆրիմենը:

Հիշեցնենք, որ 40-ամյա Բենեդիկտն ու 38-ամյա Սոֆին ծանոթացել են 2009 թվականին: 2014-ի նոյեմբերին զույգը հայտարարեց նշանադրության մասին, իսկ երեք ամիս անց սիրահարներն ամուսնացան: Երկուսի համար էլ սա առաջին ամուսնությունն է:



© NEWS.am STYLE