Թոմ Քրուզը 9-րոպեանոց հոլովակում կրկնել է իր հերոսների կերպարները

14:31   21 հոկտեմբերի, 2016

Երբ դիտում ես ամերիկյան ինչ–որ շոու, որտեղ հաղորդավարը Ջիմի Ֆելլոնն է կամ Ջեյմս Քորդենը, իսկական հաճույք ես ստանում հաղորդումից։

Հայտնի երգիծաբան Ջեյմս Քորդենի ոչ պակաս հայտնի հաղորդման հյուրն է եղել 54-ամյա Թոմ Քրուզը։

The Late Late Show–ի եթերում Թոմն ու Ջեյմսը զվարճալի փորձ են կատարել՝ 9 րոպեում խաղալով Քրուզի 23 դերերը նրա ամենահայտնի ֆիլմերից։

Կայծակնային արագությամբ ցուցադրվել են կադրեր «Առաքելությունն անիրագործելի է», «Հարցազրույց վամպիրի հետ», «Անձրեւի մարդը», «Ամպրոպի օրեր», «Ջերրի Մագուայեր», «Հատուկ կարծիք», «Լավագույն հրաձիգը» ֆիլմերից։



© NEWS.am STYLE