Ու՞մ եք տեսնում նկարում՝ երիտասարդ կի՞ն, թե՞ ծեր տղամարդ. Պատասխանը կբացահայտի ձեր էությունը

13:50   21 հոկտեմբերի, 2016

Տեսողական խաբկանք առաջացնող  նկարները բացահայտում են, թե որքան արագ է աշխատում ուղեղը։ Բայց կան նկարներ, որոնք ավելի «խելացի են» եւ բնութագրում են նաեւ ձեր էությունն ու անհատականությունը։ Հենց այդպիսին է այս լուսանկարը, որում հնարավոր է տեսնել երկու պատկեր։ Ո՞ւմ եք տեսնում առաջինը՝ երիտասարդ կի՞ն, թե՞ ծեր տղամարդ։

Եթե տեսել եք երիտասարդ կնոջ, ուրեմն՝

1.Դուք լավատես եք եւ հետաքրքրասեր

2. Շատ իմպուլսիվ եք եւ արագ որոշումներ եք ընդունում

3. Սիրում եք օգնել ուրիշներին եւ հաճույքով եք կամավորական աշխատանք անում

4. Ուժեղ կամքի տեր եք եւ երբեք չեք հանձնվում

5. Դուք ավելի կկատարելագործվեք, եթե ձեր խնդիրների մասին պատմեք հարազատ մարդկանց եւ լսեք նրանց խորհուրդները։

Եթե առաջինը նկատել եք ծեր տղամարդու՝

1. Հանգիստ, ազնիվ եւ հավատարիմ անձնավորություն եք, ում կարելի է վստահել

2. Բնածին առաջնորդ եք, ով կարող է ճիշտ ճանապարհով տանել մյուսներին

3. Դուք զգոն եք ամեն քայլ կատարելիս եւ արագ ու անմտածված որոշումներ չեք կայացնում։

4. Հնարավոր է, որ դուք կատարելապաշտ եք, ինչը երբեմն սթրեսի պատճառ կարող է դառնալ։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE