Գեղեցկուհի Ամալ Քլունին այցելել է Ջորջին նկարահանումների ժամանակ

15:40   21 հոկտեմբերի, 2016

Կարծես թե Ամալը սովորություն է դարձրել այցելել ամուսնու նկարահանումների ժամանակ։ 55-ամյա Ջորջ Քլունին հիմա նկարահանում է Suburbicon («Սուբռուբիկոն») ֆիլմը, իսկ կինը երբեմն այցելում է նրան նկարահանումների ժամանակ։

Ահա այս անգամ էլ Լոս Անջելեսում քրեական կոմեդիայի նկարահանումների ընթացքում Ամալը հյուր էր եկել ամուսնուն։

Ի դեպ, ֆիլմում գլխավոր դերակատարներն են Մեթ Դեյմոնը, Օսկար Այզեքը, Ջոշ Բրոլին, Վուդի Հարելսոնը եւ Ջուլիանա Մուրը։ Սցենարի վրա աշխատել են Իթան եւ Ջոել Քոենները, ինչպես նաեւ Գրանտ Հեսլովը։

Ամալին եւ Ջորջին տեսել էին միասին զբոսնելիս։ 38-ամյա իրավաբանը հնդկական ոճով էր, որը նրան շատ էր սազում։

Իսկ այստեղ Ջորջը, համբուրելով կնոջը, հայտնվել է պապարացիների ֆոտոխցիկների կենտրոնում։

Ամուսինների շունը ընտանիքի յուրահատուկ անդամ է։ Տեսե՞լ եք, որ Ջորջը կնոջը ձեռքերի վրա տանի։ Ոչ։ Իսկ ահա շանը՝ այո։ Արտոնություն է։Wink

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝  Pacificcoast–ի, INFPhotos–ի



© NEWS.am STYLE