Վստահեցրեցի ամուսնուս, որ միշտ այսպիսին չեմ մնա. Ջուսը՝ իր խենթ կերպարանափոխության մասին (ֆոտո)

14:05   21 հոկտեմբերի, 2016

Հայկական շոու-բիզնեսի ամենասկանդալային երգչուհի Ջուսը դիմել է հերթական խենթ ոճափոխությանը: Այսօր արդեն դժվար է ասել՝ երգչուհին շիկահե՞ր է, սեւահե՞ր, թե՞ կարմրահեր, քանի որ Ջուսի վարսերին փայլում են ծիածանի, գրեթե, բոլոր գույները:

Իր համարձակ կերպարանափոխության մասին երգչուհին զրուցել է NEWS.am STYLE-ի հետ.

«Իմ ոճաբան եւ վարսահարդար Սերժ Հարությունյանը մտածեց ինձանից ստանալ նման կերպար, ես էլ միշտ վստահում եմ նրան, քանի որ նա ինձ ամեն անգամ յուրովի է ներկայացնում»,-նշեց Ջուսը՝ ավելացնելով, որ իր ոչ մի խենթություն երբեք նախապես պլանավորած չի լինում:

«Իմ քայլերն ինձ համար էլ են միշտ լինում անսպասելի»:

NEWS.am STYLE-ի հետ իր զրույցներից մեկի ժամանակ՝ անդրադառնալով նախորդ կերպարանափոխությանը, Ջուսը նշել էր, որ իր կարճ սանրվածքը շոկային էր եղել ամուսնու՝ Վահագնի համար: Երգչուհուց հետաքրքրվեցինք, թե ինչպես է սիրելին արձագանքել իր հերթական սկանդալային քայլին.

«Ամուսինս անսպասելի զարմացած է իմ կերպարից, բայց ես վստահեցրեցի նրան, որ միշտ այսպիսին չեմ մնա եւ դեռ կլինեն նոր փոփոխություններ՝ տարբեր ոճերի մեջ»:

Երգչուհին չբացառեց նաեւ այն փաստը, որ միգուցե նոր կերպարով նկարահանի նոր տեսահոլովակ.

«Արդեն ունեմ նոր երգ, որը ստեղծել ենք Dj Blackey-ի հետ: Այն իր ժամանակին կներկայացնենք հանրությանը»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE