Դմիտրի Մալիկովի 16-ամյա դուստրը հանդիպում է Forbes–ի միլիարդատիրոջ որդու հետ

16:37   21 հոկտեմբերի, 2016

Դմիտրի Մալիկովի 16-ամյա դուստրը՝ Ստեֆանիան, հանդիպում է միլիարդատեր եւ Տուլայի նախկին նահանգապետ Վլադիմիր Գրուզդեւի որդու՝ Լեոնիդի հետ, գրում է Life.ru–ն։

Պարզվում է, որ Վլադիմիր Գրուզդեւի որդին դեռեւս տարիներ առաջ տարվել էր Ստեֆանիա Մալիկովայով, սակայն այն ժամանակ Ստեֆանիան չէր պատասխանել Լեոնիդի զգացմունքներին։ Միայն կես տարի առաջ աղջիկը ուշադրություն դարձրեց երկրպագուին։ Սիրահարները թաքցնում են իրենց ռոմանտիկ հարաբերությունները, իսկ Դմիտրի Մալիկովը խոստովանել է, որ իր դուստրն իրոք ընկեր ունի։ Սակայն նա հրաժարվել է հայտնել դստեր սիրեցյալի անունը։

Շատ ավելի խոսուն էր Ստեշայի մայրը՝ Ելենա Մալիկովան։

«Նրանք վաղուց են ընկերություն անում եւ իրարից էլ հեռու չեն ապրում։ Լեոնիդը հիանալի տղա է, երես առած չէ, խելացի  եւ դաստիարակված տղա։ Բոլորովին չի համապատասխանում ոսկյա երիտասարդությանը։ Դա շատ հազվադեպ է պատահում»,– մեջբերում է Life.ru–ն 16-ամյա գեղեցկուհու մոր խոսքը։

Լրագրողները Ստեֆանիայի ընկերոջ կյանքից մանրամասներ են պարզել։ Այսպես՝ այս տարի Լեոնիդ Գրուզդեւն ավարտում է Մոսկվայի էլիտար դպրոցներից մեկը։ Լյոնյայի հայրը՝ Վլադիմիր Գրուզդեւը, Forbes–ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակի մշտական ռեզիդենտներից է։ Նա ունեցվածքը գնահատվում է 550 մլն դոլար։ Վլադիմիր Գրուզդեւի է պատկանում «Մոդնի կոնտինենտ» ընկերության 50 տոկոսը։



© NEWS.am STYLE