Քիմ Քարդաշյանը, Պամելա Անդերսոնը, Մադոննան եւ այլք՝ առանց շպարի (ֆոտո)

19:29   21 հոկտեմբերի, 2016

Երեկ մեր գրառումներից մեկում անդրադարձանք բոլիվուդյան դերասանուհիների բնական գեղեցկությանը՝ ներկայացնելով նրանցից մի քանիսի no make up լուսանկարները:

Ինչպես Բոլիվուդում՝ Հոլիվուդում եւս երբեմն աստղերը ժամանակ չեն ունենում գլամուրային շպարի համար եւ փողոց են դուրս գալիս առանց դիմահարդարման: Չնայած՝ երեւի հարցը, նույնիսկ, ժամանակը չէ. պարզապես, ինչպես յուրաքանչյուր աղջիկ՝ հայտնի գեղեցկուհիներն էլ են երբեմն ցանկանում հանգստանալ եւ հանգիստ թողնել իրենց մաշկին: Չէ՞ որ, մեր դեմքի մաշկն էլ պետք է, պարբերաբար, հանգստանա տոնային քսուքից եւ դիմահարդարման այլ պարագաներից:

Ինչեւէ, պապարացիներն էլ, բարեբախտաբար կամ դժբախտաբար, միշտ պատրաստ են ֆիքսել աստղերի՝ ոչ այնքան փայլուն կերպարները: Թեպետ, պետք է նշել, որ նրանցից շատերը «պատվով են հաղթահարել» այս փորձությունը: Խոստովանեք, որ կան աստղեր, որոնք հմայիչ են նաեւ առանց դիմահարդարման:

Քիմ Քարդաշյան

Միլա Յովովիչ

Ջեսիկա Ալբա

Ջենիֆեր Լոպես

Սելենա Գոմես

Քեթրին Զետա-Ջոնս

Մադոննա

Պամելա Անդերսոն

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE