Ֆրանսիացի խոհարարը մաստեր-կլաս է ցուցադրել Երեւանում (ֆոտո)

14:44   21 հոկտեմբերի, 2016

Ֆրանսիական Անտոնի քաղաքից ժամանած բարձրակարգ խոհարար Ժան Իվ Կողվեզը ֆրանսիական խոհանոցի գաղտնիքներով կկիսվի երեւանցիների հետ։ 

Խոհարարը Երեւան է ժամանել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով եւ հոկտեմբերի 21-25-ը Երեւանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում «Ֆրանսիական խոհանոցի գաղտնիքները» թեմայով վարպետության դաս կանցկացնի 20 սաների համար։

«Դավթաշեն-Անտոնի համագործակցության ծրագրի շրջանակներում որոշեցի խոհարարական դասընթացների կազմակերպումը: Ինքս էլ սիրում եմ խոհանոցում որոշակի ուտեստներ պատրաստել: Կարծում եմ՝ այն արդյունավետ կլինի ուսումնարանի սաների համար: Հետագայում հնարավոր է նաեւ փոխադարձ այցի կազմակերպումը»,-նշել է Ռուսլան Բաղդասարյանը:

«Ֆրանսիական խոհանոցում 4 ընտանիք գոյություն ունի՝ նախուտեստ, մսով կերակուր, ձկով կերակուր եւ քաղցրավենիք: Մի քանի օրերի ընթացքում մենք կյուրացնենք դրանց պատրաստման հմտությունները ֆրանսիական տարբերակով: Դասընթացի ավարտին լավագույնները ֆրանսիական խոհանոցում ընդունված կարգի համաձայն կստանան խոհարարի գլխարկներ ըստ կարգերի, ինչպես նաեւ կարժանանան մեդալի»,- նշել է ֆրանսիացի խոհարարը:



© NEWS.am STYLE