Ինչպե՞ս է տղամարդը դիմահարդարման միջոցով կրկնօրինակում Անջելինա Ջոլիին (տեսանյութ)

17:03   21 հոկտեմբերի, 2016

Պարզվում է՝ հոլիվուդյան գեղեցկուհի Անջելինա Ջոլիին կրկնօրինակել փորձում են ոչ միայն կանայք, այլեւ տղամարդիկ: Այո, այո, YouTube-ում հայտնի դիմահարդար Ջոզեֆ Հարվուրդն էլ՝ որպես վառ օրինակ:

Տղամարդը հաճախ է սոցիալական ցանցերում կիսվում իր make up տեսանյութերով (առհասարակ, վերջին շրջանում YouTube-ում հաճախ են հայտնվում տեսանյութեր, որտեղ տղամարդիկ իրենց իսկ դեմքի վրա ցուցադրում են դիմահարդարման օրինակներ): Իր վերջին տեսանյութերից մեկում Ջոզեֆն անդրադարձել է հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիի կերպարին՝ փորձելով իրեն նմանեցնել գեղեցկուհուն:

Դժվար է ասել, թե ինչ կմտածի Ջոլին տեսնելով այս տեսանյութը, սակայն մի բան պարզ է՝ տղամարդը ջանք ու եռանդ չի խնայում Անջելինային նմանվելու համար:

Ջոզեֆի ջանքերը կարող եք գնահատել նաեւ դուք:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE