Հայազգի Հովիկ Դեմիրճյանը կներկայացնի Կիպրոսը «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում

16:45   21 հոկտեմբերի, 2016

Կիպրոսում բնակվող հայազգի երգիչ Հովիկ Դեմիրճյանը, որը առավել հայտնի է Hovig բեմական անվամբ, տեղական CyBC հեռուստաալիքի որոշամամբ` կներկայացնի Կիպրոսը Կիեւում կայանալիք «Եվրատեսիլ» 2017 երգի մրցույթում: Այս մասին հայտնում է Wiwibloggs-ը` տեղեկացնելով նաեւ, որ Hovig-ը մրցույթին կներկայացնի շվեդ հեղինակ Thomas G. Son-ի հեղինակած երգը, որը եթերում կհայտնվի շատ շուտով:

Տեղեկացնենք, որ 27-ամյա Հովիկը 2009 թ-ին մասնակցել է հունական X Factor նախագծին` զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

Ի դեպ, Հովիկը նախկինում երկու անգամ փորձել է պայքարել` Կիպրոսը հեղինակավոր մրցույթում ներկայացնելու համար: Նրա առաջին փորձը 2010 թ-ին էր, իսկ անցած տարի հայազգի կատարողն իր ուժերը փորձեց Կիպրոսի եվրատեսիլյան նախընտրական փուլում` ներկայացնելով Stone in A River երգը: Այդ տարի, սակայն, նա զբաղեցրել է մրցույթի 4-րդ հորիզոնականը:



© NEWS.am STYLE