Շուտով կհայտնվի կերակրող մոր պատկերով emoji

20:33   21 հոկտեմբերի, 2016

Սմայլիկների եւ emoji-ների թիվը գնալով ավելանում է։ Սկզբում դրանք ուղղակի ժպտացող պատկերներ էին, իսկ հետո ավելի ու ավելի մեծ նշանակություն եւ կիրառություն ստացան։ Emoji-ների ցանկը աստիճանաբար համալրվում է նորանոր պատկերներով, որոնք պահանջում են ինտերնետ-օգտատերերը։

Անցյալ տարի ամենապահանջվածը եղել է կերակրող մոր, ջրահարսի եւ ոզնու emoji-ները, եւ ոլորտի մասնագետները նոյեմբերին հանդիպում կկազմակերպեն մյուս տարի թողարկվող պատկերների մեջ դրանք ավելացնելու համար։

Նշենք, որ կերակրող մոր շարժապատկերը առաջարկել է բրիտանացի բուժքույր Ռեյչել Լիին, որպեսզի մարդիկ այլեւս բացասաբար չվերաբերեն հանրային վայրերում երեխաներին կրծքով կերակրելուն։ 

Աղբյուրը՝ Daily Mail 



© NEWS.am STYLE