Քանյե Ուեսթը շնորհավորել է Քիմի ծննդյան օրը՝ հրապարակելով հոր հետ հայուհու հոլովակը

16:15   22 հոկտեմբերի, 2016

Քիմը երեկ 36 տարեկան է դարձել: Եվ մինչ հայուհին ուշքի է գալիս Փարիզում տեղի ունեցած կողոպուտից հետո, որի ժամանակ նրանից գողացել են 6 մլն դոլար արժողության զարդեր, նրա ամուսինը՝ 39 –ամյա Քանյե Ուեսթը, համերգային շրջագայության մեջ է։

Բայց դա չի խանգարում, որ հանրահայտ ռեփերը Twitter-ում շնորհավորի հայուհի կնոջ ծննդյան օրը (Քիմը հրաժարվել է աղմկոտ տոնակատարությունից)։

Երաժիշտը հրապարակել է կնոջը նվիրված տեսահոլովակ։

Հինգ րոպեանոց տեսահոլովակում փոքրիկ Քիմը քույրերի հետ խաղում է ու զրուցում հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի հետ։ «Շնորհավոր ծնունդդ, սիրելիս»,- ստորագրել է տեսահոլովակը Քանյեն։



© NEWS.am STYLE