Հմայիչ Ամալ Քլունին հոր հետ հյուր էր գնացել Ջորջին ֆիլմի նկարահանումների ժամանակ

19:16   22 հոկտեմբերի, 2016

Ամալ Քլունին կարծես արդեն սովորություն է դարձրել ամուսնուն նկարահանումների ժամանակ այցելության գալը։ Ջորջը Լոս Անջելեսում զբաղված է իր սեփական ֆիլմի՝ Subrubicon–ի նկարահանումներով։

Իսկ Ամալը երբեմն այցելում է ամուսնուն։

Այս անգամ փաստաբանը եկել էր հոր՝ Ռամզի Ալամուդդինի հետ։

38-ամյա Ամալը հայտնվել էր 1500 դոլար արժողության հագուստով՝ Tome–ից։

Ի դեպ, Ջորջի ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Մեթ Դեյմոնը, Օսկար Այզեկը, Ջոշ Բրոլինը, Վուդի Հարելսոնը ու Ջուլիանա Մուրը։ Իսկ սցենարի հեղինակները Իթան ու Ջոել Քոհեններն են, նաեւ Հրանտ Հեսլովը։

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Pacificcoast, INFPhotos

 



© NEWS.am STYLE