15-ամյա ֆրանսուհին «նվաճում է» Instagram-ը

14:01   22 հոկտեմբերի, 2016

4 տարեկանում նա փայլել է Ժան Պոլ Գոտյեի ցուցադրությունում, այնուհետեւ հայտնվել Vogue-ի ուշադրության կենտրոնում, իսկ հիմա 15-ամյա այս գեղեցկուհին փորձում է «նվաճել» Instagram-ը։ Խոսքը ֆրանսուհի Թիլան Բլոնդոյի մասին է, որը գրեթե ամեն օր հիացնում է իր էջին հետեւող ավելի քան 600000 օգտատերերին։

Թայլին արդեն հասցրել է դառնալ Vogue Enfants-ի շապիկի հերոսուհին, ինչպես նաեւ Vogue Paris-ի համար նկարահանվել բավականին սադրիչ ֆոտոշարքում (10 տարեկան երեխայի համար)։

Ֆրանսիական ամսագրերը դեռատի աղջկան կնքել են «Նոր Քեյթ Մոսս» անվանումը, բայց Թիլանի համար կուռքեր են Կարա Դելեւինը, Ջիջի Հադիդը եւ Բարբարա Փալվինը։

Լուսանկարվելուց եւ պարբերականներին հարցազրույցներ տալուց բացի, աղջիկը շարունակում է մոդելի իր կարիերան՝ պայմանգրեր կնքելով այնպիսի բրենդների հետ, ինչպիսին է L'Oréal-ը, մասնակցելով Փարիզի նորաձեւության շաբաթին։

Վերջերս 15-ամյա Բլոնդոն հրավեր էր ստացել Իտալիայից՝ նկարահանվելու Dolce & Gabbana-ի գովազդային արշավում։

 

Աղբյուրը՝ Daily Mail

 

 



© NEWS.am STYLE