Աստղային make up. Շեր (ֆոտո)

16:29   22 հոկտեմբերի, 2016

Հայերն աշխարհին տվել են մի շարք մեծություններ, որոնցով հպարտացել եւ մինչ օրս հպարտանում ենք։ Նրանց շարքում է նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի Շերը, որը միշտ հանրությանը զարմացնում է իր էպատաժային եւ սկանդալային կերպարներով։

Երգչուհին բեմում հայտնվում է ոչ միայն գույնզգույն փետուրներով եւ մարմինն ընդգծող զգեստներով, այլեւ հետաքրքիր եւ տարբերվող դիմահարդարմամբ։ Շերը նախընտրում է մուգ երանգների ստվերաներկերով ընդգծել աչքերը, որպեսզի հայացքի ողջ հմայքը փոխանցվի հենց դրանց միջոցով։

Հաճախ այդ նույն փետուրներն ու զարդերը հայտնվում են նաեւ երգչուհու աչքերին եւ դեմքին։

Աշխարհահռչակ հայուհու վառ կերպարներին առաջարկում ենք հետեւել լուսանկարների տեսքով։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE