Զառան, Աշոտը, Հրանտը եւ Մկոն՝ 20 տարի անց «Մեր բակում»

14:40   22 հոկտեմբերի, 2016

Երեւանյան ամենակոլորիտային ֆիլմերից մեկի՝ «Մեր բակի», դերասանական կազմը կրկին համախմբվել է։ Զառա Արամյանը, Աշոտ Ղազարյանը, Հրանտ Թոխատյանը, Մկրտիչ Արզումանյանը, Իրինա Դանիելյանը եւ ուրիշներ 20 տարի անց հանդիպել են այն բակում, ուր բազում հետաքրքրիր ակնթարթներ են անցկացրել եւ որն ամեն անգամ անմոռանալի հիշողություններ է արթնացնում։

1997-ին թողարկված «Մեր բակը» ֆիլմաշարի առաջին եւ երկրորդ մասի ռեժիսորն է Միքայել Դովլաթյանը, եւ հավանաբար 20 տարի անց ստեղծագործական կազմը կրկին հաճելի անակնկալ կմատուցի երեւանցիներին։

 

Լուսանկարները՝ Facebook



© NEWS.am STYLE