Ջանեթ Ջեքսոնն իսլամ է ընդունել. 50-ամյա հղի աստղին «բռնացրել» են մահմեդականի հագուստով

10:05   24 հոկտեմբերի, 2016

Սեպտեմբերի սկզբին հաղորդվեց, որ Ջանեթ Ջեքսոնն անհետացել է լրատվամիջոցների տեսադաշտից: Վերջինը, որ մենք լսել էինք նրա մասին, 50-ամյա Ջանեթի եղբոր՝ Տիտոյի հայտարարությունն էր այն մասին, թե ինչպես է ընթանում քրոջ հղիությունը:

Տիտոն հերքել էր լուրերն այն մասին, որ քրոջ երեխան փոխնակ մայրն է կրում: Իսկ հոկտեմբերի կեսերին Մայքլ Ջեքսոնի քույրը պաշտոնապես հաստատեց հղիության մասին լուրը:

Ըստ բրիտանական The Mirror-ի՝ երգչուհին ամուսնացել է Քաթարից միլիարդատիրոջ հետ եւ մահմեդականություն ընդունել:

Հղի երգչուհուն առաջին անգամ մահմեդական հագուստով նկատել են Լոնդոնում: 50-ամյա աստղին տեսել են ամուսնու հետ զբոսնելիս:

 

Նշենք,որ 2012 թվականից Մայքլ Ջեքսոնի կրտսեր քույրն ամուսնացած է Քաթարից միլիարդատեր Վիսամ Ալ Մանի հետ:



© NEWS.am STYLE