ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   24 հոկտեմբերի, 2016

ԽՈՅԵՐ

Այսօր լավ կանեք որեւէ անակնկալ մատուցեք սիրելիին` կապված բնության հետ: Օրինակ` նրան շուն նվիրեք, կամ կատու, կամ էլ` ծաղիկներ: Նա անչափ կուրախանա:

ՑԼԵՐ

Այսօր ճիշտ ժամանակն է պատասխանատու քայլեր անելու համար: Դա վերաբերում է թե կենցաղային, թե սիրային հարցերին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր լավ կլինի հանդարտվեք եւ քայլեք կյանքի հունով… բայց այդ ուղին անցեք սիրելիի ձեռքը բռնած, որպեսզի չկորցնեք միմյանց:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր լավ կլինի չխառնվեք ուրիշների անձնական կյանքին: Սիրելիի հետ մի փոքր ժամանակ տրամադրեք ձեր սեփական խնդիրներին: Դրանք էլ քիչ չեն:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ավելի համեստ եղեք սիրելիին խնդրանքներ անելիս: Ձեր երջանկությունը, հաստատ, կախված չէ ադամանդե վզնոցից եւ լուսնից: Կյանքում ավելի արժեքավոր են երջանիկ պահերը:

ԿՈՒՅՍԵՐ

Մոռացեք ամեն ինչի մասին եւ ժամանակ տրամադրեք անձնական կյանքին: Աշխատանքն ու տնօրենը կարող են սպասել, իսկ այ ճակատագիրը` ոչ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ճիշտ ժամանակն է, որ ցույց տաք ձեր սեփական «Ես»-ը: Պետք չէ անընդհատ թաքնվել սիրելիի ետեւում: Այդպես մի օր նրան էլ կձանձրացնեք:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին հանուն ձեզ այնպիսի քայլեր կանի, որ ողջ օրը չի հերիքի նրան շնորհակալություն հայտնելու համար: Ամենակարեւորն էլ այն է, որ նրա ջանքերը հաջողությամբ կպսակվեն եւ կծառայեն իրենց նպատակին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք կտարվեք մի գործողությամբ, ինչի պատճառով ամբողջովին անուշադրության կմատնեք ձեր սիրելիին, ինչը նրան բնականաբար դուր չի գա: Փորձեք նրա համար էլ ժամանակ գտնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր մի լուր կիմանաք, որը կամ շատ ձեզ կուրախացնի, կամ էլ` ընդհակառակը: Աստղերը խորհուրդ են տալիս ողջ էներգիան տանել դեպի դրական կողմ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի կարողանա ձեզ զիջել, քանի որ դրա պատճառով, միգուցե, հարված հասցնի իր իսկ հեղինակությանը: Լավ մտածեք` մի՞գուցե ձեր քմահաճույքը չարժե, որ նա այդպես վարվի:

ՁԿՆԵՐ

Պետք չէ այդքան արագ քայլերով մոտենալ ձեր սիրելիին, հակառակ դեպքում` նա ամեն ինչ շատ լուրջ կընկալի: Իսկ երբ մի օր պակաս ուշադրություն դարձնեք նրան, կմտածի, թե այլեւս չեք սիրում:



© NEWS.am STYLE