Քլոե Քարդաշյանը բաժանվել է ամուսնուց

11:08   24 հոկտեմբերի, 2016

Այս տարվա ապահարզանների թրենդը հաջողությամբ շարունակվում է: Քլոե Քարդաշյանը պաշտոնապես բաժանվել է ամուսնուց՝ Լամար Օդոմից:

Քիմի քույրն ապահարզանի գործընթացը սկսել էր 2 տարի առաջ, այնուհետեւ դադարեցրել, երբ Լամարը Նեւադայի հասարակաց տանը երկու մարմնավաճառների հետ, կոկաինի եւ վիագրայի ազդեցության տակ կոմայի մեջ էր ընկել (ի դեպ՝ այս դեպքից ուղիղ մեկ տարի առաջ այդ հասարակաց տան տիրոջ բնակարանն այրվեց):

Երբ Լամարը հաղթահարեց կոման, նորից սկսեց խմել եւ թմրանյութեր օգտագործել, չնայած բժիշկները հակացուցել են դրանք: Դա էլ վերջնականապես հունից հանեց Քլոեին եւ ռեալիթի շոուի 32-ամյա աստղը նորից սկսեց ամուսնալուծության գործընթացը: Եվ ահա ամեն ինչ ավարտված է:

Կողմերը հարթել են ֆինանսական հարցերը եւ հիմա ամբողջությամբ ազատ են: Քլոեն եւ Լամարն ապահարզանի պաշտոնական փաստաթղթերը կստանան մինչեւ տարեվերջ:

 

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE