73-ամյա Միք Ջագերը 30-ամյա ընկերուհու համար 7 մլն դոլարով տուն է գնել եւ սիրավեպ սկսել ռուս մոդելի հետ

12:16   24 հոկտեմբերի, 2016

Թե որտեղից Միք Ջագերին այդ տարիքում այդքան էներգիա, հայտնի չէ։ Բոլոր ժամանակների եւ ժողովուրդների 73-ամյա ռոքերը, 7 երեխաների հայր է, բայց շուտով լույս աշխարհ կգա նաեւ 8-րդ Ջագերը. Rolling Stones–ի մենակատարի 30-ամյա ընկերուհին՝ Մելանի Համրիքը, երեխայի է սպասում։ Եվ որպեսզի ապագա մայրիկն իրեն հարմարավետ զգա, Միքը Նյու Յորքի արվարձանում 7 մլն դոլար արժողությամբ շքեղ տուն է գնել։

Միքն ու բալետի պարուհին, որի հետ սիրավեպը շարունակվում է 2014-ից, արդեն վաղուց միասին չեն երեւում հանրությանը։ Մելանին այլեւս նրան չի ուղեկցում համերգային շրջագայությունների ժամանակ, իսկ Միքը մշտապես հայտարարում է, որ ազատ է։

The Sun–ի տեղեկություններով՝ Միքն անհամբերությամբ սպասում է երեխայի լույս աշխարհ գալուն։

«Միքը կօգնի Մելանիին ամեն հարցում, նա մի քանի մլն դոլար կստանա որպես օգնություն։ Միքը մտադիր է ֆինանսապես աջակցել երեխային։ Նա ուզում է, որ Մելանին հարմարավետ ապրի»,– ասել են աղբյուրները։

Իսկ մինչ Միքը պատրաստվում է հայր դառնալ, նրան են վերագրում 26-ամյա ռուս մոդել Մաշա Ռուդենկոյի հետ սիրավեպը։

«Միքը նորից սիրահարվել է,– ասում է երաժշտին մոտ կանգնած աղբյուրը,– նա Մաշային ռեստորաններ է տանում, վճարում նրա գնումների համար, ընդհանուր առմամբ, հիանալի երկրպագու է»։



© NEWS.am STYLE