Վահե Թիլբյանը ներկայացրել է «Մոտ ու հեռու, իմ Հայաստան» երգի տեսահոլովակը

11:15   24 հոկտեմբերի, 2016

NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել էր, որ Եթովպիայում բնակվող հայ երգիչ Վահե Թիլբյանը իր երկրպագուներին պետք է ուրախացներ նոր տեսահոլովակով: Այսպիսով՝ երեկ՝ հոկտեմբերի 23-ին, կայացավ Վահեի «Մոտ ու հեռու, իմ Հայաստան» երգի տեսահոլովակի պրեմիերան:

Մեզ հետ զրույցում երգիչը նշել էր.

«Երաժշտության հեղինակը Շուշան Սարգսյանն է, խոսքերը գրել է Իննա Մկրտչյանը: Երգը հայերեն է, բնականաբար այն Հայաստանի մասին է` ներկայացնում է Հայաստանը սփյուռքահայի աչքերով»:

Ահա, թե ինչպիսին է Հայաստանը Genealoagy խմբի սիրված անդամի աչքերով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE