Գեղեցկության գաղտնիքներ. սուպերմոդել Իրինա Շեյքի դիետան

17:15   24 հոկտեմբերի, 2016

Իրինա Շեյքն աշխարհի ամենապահանջված մոդելներից է: 178 սմ հասակով գեղեցկուհին 59 կգ է կշռում, սակայն Բրեդլի Քուփերի ընկերուհին հաճախ է խոստովանում, որ գիրանալու հակում ունի, եւ չնայած դրան՝ համեղ ուտելիքին դեմ չէ:

Մենք որոշեցինք մի լավ տնտղել գեղեցկուհու Instagram-ը եւ պարզել, թե ռուս գեղեցկուհին ինչ դիետա է օգտագործում: Եվ ահա, թե ինչ պարզեցինք:

Իրինան պաշտում է արագ սնունդը, տնական բլիթներն ու պանրակարկանդակը:

Նա բացառապես առողջ սնունդ է ուտում՝ ոչ յուղալի միս, բանջարեղենային աղցաններ, ցորենի կոշտ տեսակներից պատրաստված սպագետի:

Դրանից զատ, սուպերմոդելը բավարար քանակով հեղուկ է խմում՝ մոտ 2 լիտր:

Առավոտը նույնպես նա մաքուր չգազավորված ջրի երկու բաժակով է սկսում:

Շաբաթը մեկ անգամ Շեյքը բեռնաթափման օր է հայտարարում: Այդ ժամանակ նա օգտագործում է յուղազերծ կաթնաշոռ, թարմ քամած բանջարեղենի հյութեր կամ առանց աղի ջրով եփած շիլաներ:

Շեյքը կարծում է, որ կարող է եւ պետք է իրեն թույլ տա համեղ կերակուր ուտել, բայց ոչ հաճախ։ Ըստ նրա նիհարող մարդու սննդաբաժինը պետք է կազմված լինի բացառապես օգտակար մթերքներից, օրինակ՝ խոշոր աղացած ալյուրի հացից, ոչ յուղալի ձկներից, բանջարեղենից, կիսաքաղցր մրգից, յուղի քիչ պարունակությամբ կաթնամթերքից:

Անչափ կարեւոր է մարզվելը. Շեյքը պիլատեսի եւ բռնցքամարտի երկրպագու է:

Արթնանալուն պես նա զբոսայգի է ուղղվում վազելու, եւ ընդհանրապես՝ աշխատում է շատ շարժվել:

Աղբյուրը՝ մոդելի Instagram



© NEWS.am STYLE