Դմիտրի Շեպելեւը ցույց է տվել Ժաննա Ֆրիսկեի որդուն

14:10   24 հոկտեմբերի, 2016

Հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւը հեռացել է Ռուսաստանից: Բայց ոչ ընդմիշտ: Հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը որդու՝ Պլատոնի հետ արձակուրդի է մեկնել:

Արտիստը տղայի հետ հանգստանում է ծովափին եւ որդու լուսանկարները հրապարակում Instagram-ում:

Լուսանկարներից մեկում Դմիտրին Պլատոնին գրկած քայլում է ծովափին:

Фото опубликовано Дмитрий Шепелев (@dmitryshepelev)

«Ուրիշ ինչ ծրագրեր կարող են այսօր լինել»,- լուսանկարը մակագրել է Շեպելեւը:

Фото опубликовано Дмитрий Шепелев (@dmitryshepelev)

Հիշեցնենք, որ վերջերս Դմիտրին գիրք է գրել Ժաննա Ֆրիսկեի կյանքի մասին: Արտիստուհու հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն, բավական կոշտ է արտահայտվել գրքի մասին. «Ոչ ոք մեր ընտանիքի համաձայնությունը չի հարցրել: Այդ գիրքը սուտ է, ամոթ: Չե՛մ կարդալու այն»:



© NEWS.am STYLE