Աստղային make up. Լիա Զախարյան (ֆոտո)

14:20   24 հոկտեմբերի, 2016

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանին հեռուստադիտողը սկսեց ճանաչել «Եռաչափ սեր» սիթքոմի շնորհիվ: Այսօր Լիան նկարահանվում է «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում եւ շարունակում է իր խաղով ուրախացնել հայկական սերիալների երկրպագուներին:

Լիան նաեւ լուսանկարվել է NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում՝ աշակերտուհու կերպարում: Ի դեպ, հենց նրան ընտրեցինք որպես մեր հերոսուհի՝ մանկական եւ պարզ դիմագծերի համար:

Դերասանուհին առանձնահատուկ է իր մեծ ու խոշոր աչքերով ու մանկական ժպիտով: Լիան հաճախ շատ թույլ է շպարվում՝ հիմնականում սեւաներկի միջոցով շեշտելով արտահայտիչ աչքերը: Լիան շուրթերը, սովորաբար, ընդգծում է մեղմ երանգների շրթներկով, սակայն գեղեցկուհու շուրթերին երբեմն փայլում են նաեւ կարմիր եւ վարդագույն երանգները:

Լիա Զախարյանի ամենատարբեր make up կերպարներին անդրադարձել ենք մեր այսօրվա խորագրում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE