Մայլի Սայրուս. Համբուրեք հետույքս, եթե Հիլարի Քլինթոնի կողմից չեք

14:36   24 հոկտեմբերի, 2016

«ԱՄՆ նախագահի ընտրություններ. Քլինթոն vs Թրամփ» շարքի աստղային հիմարությունները շարունակվում են։ Այն բանից հետո, երբ Մադոննան օրալ սեքս էր խոստացել բոլոր նրանց, ովքեր կքվեարկեն Քլինթոնի օգտին, սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսը ապշեցրել է իր արարքով։

Մայլին ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածուի քարոզարշավին աջակցող ամենամոլի ակտիվիստներից է։

Սակայն ադեկվատ քայլերից բացի, 23-ամյա երգչուհին ընտրել է յոգայի համապատասխան դիրք եւ հայտարարել. «Հետույքս համբուրեք, եթե դուք Հիլարի Քլինթոնի կողմից չեք»։ Instagram–ում տեղադրված լուսանկարը այսպես է մակագրել է Մայլին, որը հիմա Վիրջինիայում է եւ աջակցում Հիլարիի քարոզարշավին։

Ի դեպ, Մայլիի սկանդալիստի կերպարն անհետանում է Վուդի Ալենի «Ճգնաժամ 6 տեսարանով» սերիալում, որտեղ երգչուհին կատարում է գլխավոր հերոսներից մեկի դերը։



© NEWS.am STYLE