Ամերիկուհու գեղեցիկ դիմահարդարումն ու վարսահարդարումը՝ ոգեշնչված Քիմ Քարդաշյանից (տեսանյութ)

15:05   24 հոկտեմբերի, 2016

Ում ասես, որ չի ոգեշնչում մեր օրերում աշխարհի ամենահայտնի հայուհի Քիմ Քարդաշյանը: Նրա հագուստը, դիմահարդարումն ու վարսահարարումը կրկնօրինակման աղբյուր են դառնում շատ աղջիկների համար՝ թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում:

Կարծում ենք՝ վարսահարդարները կփաստեն, որ շատ կանայք եւ աղջիկներ իրենց դիմում են՝ խնդրելով ստանալ Քիմի երկար եւ փարթամ վարսերի սանրվածքը:

Դիմահարդարներն էլ երեւի արդեն հոգնել են բրոնզագույն մաշկի եւ գեղեցիկ ու երկար սլաքների ու smokey eyes-ի համադրությունից:

Բայց փաստը չես հերքի՝ Քիմին նմանվել ցանկանում են, գրեթե, բոլորը:

Դիմահարդար Էմի-Ռոուզ Ուոլքերն էլ, փաստորեն բացառություն չէ: Նրան այնքան է ոգեշնչել Քարդաշյանի կերպարը, որ նա որոշել է մի ամբողջ տեսանյութ նվիրել այդ կերպարանափոխությանը: Գեղեցիկ դիմահարարում կամ ինչպե՞ս վերածվել Քիմի: Դիտեք տեսանյութում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE