Քիմ Քարդաշյանի տրանսգենդեր խորթ հայրը աջակցել է հայուհուն կողոպուտից հետո

15:44   24 հոկտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանի տրանսգենդեր հայրացուն՝ Քեյթլին Ջենները, հանգստյան օրերին անդրադարձել է Փարիզում Քիմի կողոպուտին, որի ժամանակ հայուհուց 5.5 մլն դոլար արժողությամբ զարդեր էին գողացել՝ թեպետ ավելի վաղ հաղորդվում էր, որ խոսքը 11-12 մլն դոլարի մասին է։

Քեյթլինը նշել է, որ ջերմ հարաբերություններ է պահպանում Քիմի հետ՝ չնայած մորից բաժանվելուն։

«Քիմը լավ մայր է եւ հիանալի կին»,– ասել է Քեյթլինը People–ին տված հարցազրույցում։

«Նրա հետ ամեն բան կարգին է։ Համարյա ուշքի է եկել։ Նրա հետ կատարվածը սարսափելի է։ Բայց Քիմն ուժեղ կին է եւ կլուծի իր բոլոր խնդիրները, հատկապես որ ամբողջ ընտանիքն աջակցում է նրան։ Սակայն Քիմը հասկանում է, որ այլեւս չի կարող նախկին կյանքին վերադառնալ։ Նա կփոխի ոճը»,– ասել է Քեյթլինը։

Նշենք, որ օրերս ներքին աղբյուրները հաստատել էին այդ տեղեկությունը։ Քիմը փոխում է իր իմիջը։



© NEWS.am STYLE