86-ամյա տատիկը ամուսնացել է իր մոդելավորած զգեստով

16:03   24 հոկտեմբերի, 2016

Հոգով է պետք երիտասարդ մնալ եւ անտեսել այն թիվը, որի մասին միշտ հիշում ես անձնագիրդ նայելիս։ Հենց այսպես էլ մտածում ու ապրում է 86-ամյա Միլի Թեյլոր-Մորիսոնը, որը հոկտեմբերի սկզբին եւս մեկ անգամ ապրել է այն գեղեցիկ զգացմունքները, որոնք վայելում ես ամուսնանալիս։

Ավելի քան 50 տարի առաջ Belle Mead նորաձեւության տանը մոդել աշխատած Միլին որոշել է հենց ինքն էլ մոդելավորել հարսանեկան զգեստը՝ զարմացնելով ոչ միայն ներկա հյուրերին, այլեւ թոռնուհուն։ Վերջինը 25 տարի անց իր երկորրդ սերը գտած տատին լուսանկարել է եւ հրապարակել այդ անմոռանալի կադրերը Facebook-ում։

«Իմ գեղեցկուհի տատիկն է՝ Միլի Թեյլոր-Մորիսոնը, ով ամուսնանաում է 86 տարեկանում։ Սա ապացույցն է այն բանի, որ տարիքը պարզապես թիվ է, եւ ամեն մեկը կարող է նորից գտնել իր սերը»,- գրել է թոռնուհին։

Համաձայնեք, որ հարսն իսկապես հիանալի տեսք ունի այս շքեղ զգեստով։  

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE