Ռուսաստանցի օլիգարխի դուստրը ԱՄՆ հարսանեկան ճամփորդությունից հետո չի ցանկանում Ռուսաստան վերադառնալ

16:16   24 հոկտեմբերի, 2016

Սեպտեմբերի վերջին ռուսաստանցի օլիգարխ, «Ալյանս գրուպի» նախագահ Մուսա Բաժաեւի կրտսեր դուստրը՝ Էլինան, Մոնտե Կառլոյում 20 մլն դոլարանոց հանդերձանքով էր հայտնվել իր հարսանյաց հանդեսին:

22-ամյա Էլինան ամուսնացել էր Բեքհան Մամկաեւի՝ Dorchester Finance եւ Alima Cosmetics ընկերությունների սեփականատիրոջ որդու հետ: Շքեղ հարսանիքը տեղի էր ունեցել Մոնտե Կառլոյի Le Louis XV ռեստորանում, որի ընթացքում նորապսակներին 110 հյուր էր շնորհավորել:

Life-ը հայտնում է, որ 22-ամյա ուսանողուհին ամուսնու հետ հարսանեկան ճամփորդության է մեկնել ԱՄՆ:

Մայամիի ջերմ լողափերը եւ Լաս Վեգասի լույսերը նորաթուխ հարսի վրա այնպիսի տպավորություն են գործել, որ հայրենիք վերադառնալու ցանկացած խոսակցություն նա կտրականապես արգելում է:

Էլինան համացանցում հրապարակել է Նահանգներում իր շրջագայության մանրամասները, իսկ բաժանորդներից մեկի հարցին՝ «Որտե՞ղ է ավելի լավ՝ ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Ռուսաստանում», բավական կտրուկ է պատասխանել. «Ամեն տեղ ավելի լավ է, քան Ռուսիայում»:

Ըստ որում՝ Բաժաեւան խոստովանել է, որ «Մոսկվայի մասին մտքից անգամ վատանում է»:

 



© NEWS.am STYLE