«Վրիժառուների» եւ «Թորի» աստղ Քրիս Հեմսվորթը հերքել է ամուսնալուծության մասին լուրերը

18:18   24 հոկտեմբերի, 2016

Առավոտյան Քլոե Քարդաշյանն ամուսնալուծվեց, եւ ապահարզանների նորաձեւ միտումը կարող էր շարունակվել, քանի որ համացանցում լուրեր էին հայտնվել 33-ամյա դերասան Քրիս Հեմսվորթի եւ 40-ամյա Էլզա Փաթաքիի ամուսնալուծության մասին։

Հաղորդվում էր, որ մինչ Քրիսը հայրենի Ավստրալիայում նկարահանում է «Թորի» շարունակությունը, Էլզան վերցրել է 3 երեխաներին եւ մեկնել Իսպանիա։

Թվում էր, թե բաժանումը պարտավորվածություն չի եղել. աղբյուրները հայտնում են, որ դա երկու կողմերի ցանկությունն է եղել։

Սակայն, «Վրիժառուների» եւ «Թորի» աստղն անմիջապես հերքել է շշուկները։

Քրիսը Instagram–ում տեղադրել է հետեւյալ լուսանկարը եւ գրել.

«Նոր կնոջ որոնումներ՝ համաձայն @womansdayaus–ի եւ մոլորության մեջ գցող մյուսների։ Քաղցրի՛կս, դու ինձ դեռ սիրում ես, ճի՞շտ է»։

Հիշեցնենք, որ Քրիս Հեմսվորթը եւ Էլզա Փաթաքին ծանոթացել էին 2010-ին, իսկ 3 ամիս անց ամուսնացել։ 2012-ին ամուսինները դուստր էին ունեցել՝ Ինդիա Ռոուզը, իսկ 2014-ին լույս աշխարհ էին եկել երկվորյակներ Տրիստանն ու Սաշան։



© NEWS.am STYLE