Ուֆայում Իրինա Ալեգրովայի համերգը տապալվել է

18:33   24 հոկտեմբերի, 2016

Իրինա Ալեգրովայի համերգը, որը տեղի էր ունենալու «Վերբեռնում» կոչվող նրա համերգաշրջանի շրջանակում, տապալվել է Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում: Ռուսական բեմի կայսրուհու ելույթի համար պատրաստվել էր 4 հազար տեղանոց Մարզադահլիճը, սակայն համերգի տոմս է գնել հազարից պակաս մարդ:

64-ամյա երգչուհին Ուֆա է ժամանել անձնական վագոնով: Սակայն Եկատերինբուրգից շարժված գնացքը, որտեղ մինչ այդ Ալեգրովան ելույթ է ունեցել, երկու ժամից ավելի ուշացել է, եւ նա Ուֆա է հասել շատ ուշ:

Երգչուհու կոլեկտիվն անմիջապես հյուրանոց է գնացել, իսկ Ալեգրովան հրաժարվել է վագոնը լքել: Արդյունքում Ալեգրովայի հետ վագոնը կանգնեցրել են պահեստային ճանապարհին, եւ նա գիշերը կայարանում է անցկացրել:

Կայսրուհու համերգը նախատեսվում էր անցկացնել վիթխարի մարզադահլիճում, որը նախատեսված է 4 հազար մարդու համար: Սակայն տոմսերը չեն վաճառվել: Իրինա Ալեգրովային լսել եւ տեսնել ցանկացող նույնիսկ հազար մարդ չի եղել, նշում է «Комсомольская правда» կայքը:

Ավելին՝ նույնիսկ քաղաքային մշակույթի տանը, որտեղ արագ տեղափոխել են համերգը, ամբողջ շարքերը ազատ էին: Էժան տոմսեր գնած հանդիսատեսը նստել է առաջին շարքերում եւ կարողացել համերգը վայելել 6 հազար ռուբլի արժողության տեղերում:

Ալեգրովայի համերգը ուշացել է ընդամենը 20 րոպեով: Բարձրախոսով հանդիսատեսին համառորեն խնդրել են ռուսական բեմի կայսրուհուն չփոխարինել հեռախոսների հետ:



© NEWS.am STYLE