Նոր սկանդալ. ռուսաստանցի օլիգարխի դուստրն արդարացել է Ռուսաստանին անարգելու համար

10:10   25 հոկտեմբերի, 2016

Ռուսաստանցի օլիգարխ, «Գրուպա Ալյանս»-ի նախագահ Մուսա Բաժաեւի կրտսեր դուստր Էլինան սեպտեմբերի վերջին Մոնտե Կառլոյում իր հարսանիքին հայտնվել էր 20 մլն ռուբլի արժողությամբ զգեստով: 22-ամյա ամուսնացել է Dorchester Finance եւ Alima Cosmetics ընկերությունների սեփականատիրոջ որդու՝ Բեքհան Մամակաեւի հետ: Հարսանիքը մեծ շուքով անցել է Մոնտե Կառլոյի Le Louis XV ռեստորանում, որտեղ նորապսակներին 110 հյուրեր են շնորհավորել:

Այնուհետեւ ուսանողուհին ամուսնու հետ հարսանեկան շրջագայության է մեկնել ԱՄՆ, որտեղից երեկ հայտարարել է, թե մտադիր չէ Ռուսաստան վերադառնալ:

Սոցիալական ցանցում Էլինան մանրամասներ է ներկայացրել Միացյալ Նահանգներում շրջագայությունից, իսկ բաժանորդներից մեկի հարցին՝ «Որտե՞ղ է ավելի լավ, ԱՄՆ-ում, թե՞ Ռուսաստանում», Էլինան բավական կտրուկ է պատասխանել. «Ամեն տեղ ավելի լավ է, քան Ռուսաստանում»:

Բաժաեւան նաեւ խոստովանել է , որ «Մոսկվայի մասին մտքից անգամ վատ է զգում»:

Սա Ռուսաստանում այնպիսի սկանդալ է հրահրել, որ համացանցի օգտատերերն աղջկան խորհուրդ են տալիս այլեւս չերեւալ Ռուսաստանում, իսկ պատգամավոր Վիտալի Միլոնովը հայտարարել է, որ ՄՄՀՊԻ-ի (МГИМО) ուսանողուհի Բաժաեւայի ոտքը Ռուսաստանի ԱԳՆ-ում չի լինի: Իսկ Էլինան շտապել է արդարանալ Ask.fm սոցցանցում արված գրառման համար.

«Բացահայտ սադրանք: Ասում են, որ չեմ ուզում Մոսկվա վերադառնալ, ես հստակեցրել եմ, թե հատկապես ինչն է ինչ տանջում. եղանակն ու խցանումները: Ես ԵՐԲԵՔ վատ չեմ խոսել Ռուսաստանի մասին ո՛չ սոցցանցերում, ներառյալ՝ այս, ո՛չ դրանց սահմաններից դուրս: Երբ ինձանից խորհուրդ են հարցնում Մոսկվայում համալսարանի մասին, ես ձեռքով եւ ոտքով ՄՄՀՊԻ-ի (МГИМО) կողմնակից եմ, իսկ մեր նախագահին միշտ լավագույնն եմ կոչել: Այս ամենն այստեղ կա: Այդ պատճառով մռայլ երկնքի մասին իմ դժգոհությունն իմ Հայրենիքի հանդեպ ատելության վերածելը նվազագույնը ոչ պրոֆեսիոնալ է, իսկ առավելագույնը՝ անբարոյականություն»,- գրել է Էլինա Բաժաեւան:

Աղբյուրը՝  Life



© NEWS.am STYLE