Քլոե Քարդաշյանը լուրջ սիրավեպ է սկսել NBA-ի աստղ Տրիստան Թոմփսոնի հետ

11:10   25 հոկտեմբերի, 2016

Ամուսնուց՝ Լամար Օդոմից, բաժանվելուց հետո Քլոե Քարդաշյանը կարող է հանգիստ շունչ քաշել ու իրենով զբաղվել:

Կողմերն արդեն հարթել են ֆինանսական հարցերը, եւ հիմա թռչնի պես ազատ են, բայց ապահարզանի պաշտոնական փաստաթղթերը Քլոեն եւ Լամարը կստանան մինչեւ տարեվերջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քլոեն հիմա հանդիպում է բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ: Եվ Քիմի 32-ամյա քույրը, կարծես, լուրջ հարաբերությունների մեջ է «Քլիվլենդ Քավալիերս»-ի 25-ամյա խաղացողի հետ:

«Քլոեն հաճախ է հայտնվում Քլիվլենդում: Նրան մշտապես տեսնում են Տրիստանի հետ»,- People-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը:

«Նա մշտապես սատարում է Տրիստանին: Նրանք հրաշալի հարաբերություններ ունեն, եւ Քլոեի մոտ ամեն ինչ լուրջ է: Նրա մայրը՝ Քրիս Ջեները, նույնպես ուրախ է այս հարաբերությունների համար, նրանք հրաշալի զույգ են»,- հավելել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ ռեալիթի շոուի աստղի եւ մարզիկի սիրավեպի մասին առաջին լուրերը հայտնվեցին սեպտեմբերի սկզբին, երբ Քլոեին եւ Տրիստանին առաջին անգամ միասին տեսան:



© NEWS.am STYLE