Կրքոտ Քայլի Ջենները՝ սպորտային հագուստով

12:35   25 հոկտեմբերի, 2016

Օրերս Time պարբերականը հրապարակել էր 2016 թվականի ամենաազդեցիկ դեռահասների ցուցակը՝ Time's 30 Most Influential Teens–ը։ Երկրորդ տարին անընդմեջ վարկանիշը գլխավորում է Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջենները։

Թեպետ այս տարի նա առաջին հորիզոնականը կիսում էր Ջեյդեն Սմիթի հետ։

Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպուտից հետո Քայլին որոշ ժամանակ չէր հայտնվում սոցիալական ցանցերում, սակայն այժմ ռեալիթի շոուի 19-ամյա աստղը Instagram–ում ակտիվորեն նոր լուսանկարներ է տեղադրում, որոնցից վերջինում Քայլին կեցվածք է ընդունել հայելու առաջ Puma–ի մարզական հագուստով։

Աղջկան սոցցանցերում հետեւողները նրան անմիջապես համեմատել են ավագ քրոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ։

Հիշեցնենք, որ Քայլի Ջենները պայմանագիր էր ստորագրել Puma–ի հետ՝ չնայած Քանյե Ուեսթի դժգոհությանը, որն աշխատում է Adidas–ի հետ եւ չէր ուզում, որ Քայլին համագործակցի մրցակիցների հետ։ Արդյունքում Քայլին արեց իր ուզածով, բայց ինչպես Քարդաշյանների ընտանիքի անդամներից բոլորը, հասարակությանը հայտնվում է միայն Yeezy–ի ազատ ոճի հագուստով։



© NEWS.am STYLE