Բրյուս Ուիլիսի դուստրը հոր հետ հուզիչ լուսանկար է հրապարակել

12:12   25 հոկտեմբերի, 2016

Օրերս Բրյուս Ուիլիսի եւ Դեմի Մուրի 22-ամյա դուստը՝ Թալուլան, մերկ էր ներկայացել: Լուսանկարիչ Թայլեր Շիլդսը նրան նկարել էր Provocateur էրոտիկ նախագծի շրջանակում:

Եվ մինչ համացանցն ու լրատվամիջոցները քննարկում են աղջկա համարձակ լուսանկարները, Բրյուսի ավագ դուստրը՝ Ռումերը, Instagram-ում հոր հետ հուզիչ լուսանկար է հրապարակել:

«Պարզ պահեր»,- լուսանկարը մակագրել է Ռումերը, որն Over The Love շրջագայության շրջանակում համերգներով շրջում է ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ Բրյուս Ուիլիսը 5 դուստր ունի. 3-ը՝ Դեմի Մուրի հետ ամուսնությունից, 2-ը՝ ներկա կնոջ՝ ֆոտոմոդել Էմմա Հեմինգի:



© NEWS.am STYLE