Լաս Վեգասում համերգի ժամանակ քիչ է մնում մերկանա Բրիթնի Սփիրի կուրծքը

13:35   25 հոկտեմբերի, 2016

Բրիթնի Սփիրսը հերթական անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել: 34-ամյա երգչուհին Piece of Me Show շոուով հանդես է գալիս Լաս Վեգասի Planet Hollywood Resort & Casino խաղատանը:

Ըստ Mirror-ի՝ I Love Rock 'N' Roll երգը կատարելիս Սփիրսը չափազանց ակտիվ է պարել, ինչի արդյունքում նրա կրծկալը բացվել է:

Պարողների խումբն անմիջապես օգնել է Սփիրսին: Իսկ մենք հիշեցնում ենք, որ անցյալ տարվա նույն այս շրջանում դարձյալ Լաս Վեգասում համերգի ժամանակ Բրիթնիի զգեստի շղթան էր բացվել: Հավանաբար, Վեգասը Սփիրսից ինչ-որ բանի համար վրեժխնդիր է լինում...



© NEWS.am STYLE