Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Միշա Գալուստյանն այսօր նշում է ծննդյան 37-ամյակը

14:34   25 հոկտեմբերի, 2016

Եթե հարցնեն, թե ով է Ռուսաստանում բնակվող ամենազվարճալի, ամենահումորով ու «փոքրիկ» (իհարկե, միայն հասակովSmile) հայը, ապա համոզված ենք՝ շատերդ կհիշեք КВН-ի նախկին մասնակից, «Наша Russia» ֆիլմից սիրված դերասան, հումորիստ եւ շոումեն Միշա Գալուստյանին: Մեր սիրելի հայրենակիցն այսօր նշում է ծննդյան 37-ամյակը:

Նշան Գալստյան՝ այսպես էին ի սկզբան ծնողներն անվանել հումորի ապագա աստղին: Միշա Գալուստյանը ծնվել է Սոչիում:

Իր դերասանական կարիերան Գալուստյանը սկսել է տիկնիկային թատրոնից:

USB vs. Жорик Вартанов от Comedy Club на Rutube.

Առաջին անգամ նա թատրոնի բեմում հայտնվել է 5-րդ դասարանն ավարտելուց հետո, իսկ առաջին կերպարը, որին մարմնավորել է, Վիննի Թուխն էր:

10-րդ դասարանում Միշան հանդես եկավ դպրոցի КВН-ի թիմի կազմում:

Հումորիստն իր նախասիրությամբ շարունակեց զղբաղվել նաեւ բժշկական ուսումնարանում սվորելու տարիներին: Այդ շրջանում նա հանդես էր գալիս «Утомленные Солнцем» թիմի կազմում: 2003 թ-ին թիմը՝ Միշա Գուլուստյանի ավագությամբ, դարձավ Բարձրագույն լիգայի հաղթող:

2006 թ-ից Գալուստյանը նկարահանվում է «Наша Russia» հումորային նախագծում:

Ինչ վերաբերում է հումորիստի անձնական կյանքին՝ նշենք, որ 2007 թ-ից նա ամուսնացած է Վիկտորիա Շտեֆանեցի հետ: Ամուսիններն ունեն երկու դուստր՝ Էստելան եւ Էլինան:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE