Թայլանդում մարմնավաճառները սեւավորվել են թագավորի մահից հետո

12:57   25 հոկտեմբերի, 2016

Ամենաակտիվ գիշերային կյանք ունեցող Թաիլանդի կարմիր լապտերների փողոցը այս օրերին «սեւավորվել է»։ Հոկտեմբերի 13-ին՝ Թաիլանդի թագավոր Բհումիբոլ Ադուլյադեթի մահից հետո, մայրաքաղաք Բանգկոկի աշխուժությունը դադարեցվել էր։ Երկրում 30 օր ժամանցային բոլոր հաստատությունները փակվել էին, տեղացիներն ու զբոսաշրջիկները ստիպված էին սեւ հագուստներով պտտվել։

Բայց կարծես մարմնավաճառները այդքան երկար չեն կարող սպասել եւ 89-ամյա առաջնորդի մահից 10 օր անց կարճ կիսաշրջազգեստներով դուրս են եկել փողոց։ Բայց ի նշան հարգանքի՝ այդ կրքոտ հագուստները սեւ են (հիանալի լուծում են գտել)։

«Մենք սեւ զգեստներ եւ նման մեծ կոշիկներ ենք հագել հարգալից լինելու նպատակով։ Սովորաբար այսպես չենք հագնվում։ Հավանաբար երկու շաբաթից կարող ենք արդեն նորմալ ներկայանալ։ Մենք պետք է գումար աշխատենք կորցրած ժամանակի համար»,-նշել է աղջիկներից մեկը։

Նշենք, որ  թագավորի հուղարկավորության արարողությունը չի ավարտվել եւ մի քանի ամիս դեռ կշարունակվի։ 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE