Գեղեցկուհի Նաոմի Քեմփբելը, իշխան Ալբեր 2-րդը, իշխանուհի Շարլենն ու այլք՝ Princess Grace Awards–ին

14:14   25 հոկտեմբերի, 2016

Լոս Անջելեսից, որտեղ հանձնեցին InStyle Awards մրցանակը, տեղափոխվենք Նյու Յորք, որտեղ անցած երեկո կայացել է Գրեյս Քելլիի անվան Princess Grace Awards մրցանակի հանձնման արարողությունը։

Որքան մոտենում է տարեվերջը, այնքան շատ են տարբեր պարբերականներ եւ ֆոնդեր մրցանակներ ու անվանակարգեր հանձնում։ Այս մրցանակը, որը հանձնում են կինեմատոգրաֆիայի, թատրոնի եւ խորեոգրաֆիայի ոլորտի երիտասարդ տաղանդներին, շնորհվում է 1982-ից։

Դափնեկիրները ֆինանսական ստարտափ են ստանում իրենց ստեղծագործական ներուժը զարգացնելու համար։

Բոլոր հյուրերին դիմավորում էին Ալբեր 2-րդն ու նրա կինը՝ իշխանուհի Շարլենը, որոնք առանձնահատուկ դեր են խաղում Ֆոնդի գործունեության մեջ։ Իսկ երեկոյի ամենա–ամենան հմայիչ Նաոմի Քեմփբելն էր, որը ներկայացել էր սպիտակ զգեստով։

Դե, ոչ մի կերպ չես ասի, որ նա 46 տարեկան է։

«Սեւ  հովազն» ուղղակի շքեղ է։

Նաոմին, իշխան Ալբեր 2-րդը եւ իշխանուհի Շարլենը

Տեսախցիկները ֆիքսել են նաեւ Քուին Լատիֆային։

Քուինը հատուկ մրցանակ է ստացել։

Իշխան Ալբեր 2-րդը 

Լեսլի Օդոմ եւ Նիքի Ռոբինսոն

Թոմի Հիլֆիգերը կնոջ՝ Դի Օկլեպպոյի հետ

Վիկտորյա Սիլվսթեդթ

 

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝  REX–ի, Shutterstock–ի, Eric Pendzich–ի



© NEWS.am STYLE