Սաուդցին հարսանիքից 2 ԺԱՄ ԱՆՑ ամուսնալուծվել է

13:50   25 հոկտեմբերի, 2016

«2016-ի ամենակարճ ամուսնություն» տիտղոսը ստանում է Սաուդյան Արաբիայից զույգը (անունները չեն նշվում), որոնք հարսանիքից երկու ժամ անց ամուսնալուծվել են։ Իսկ բաժանման պատճառը, որքան էլ զարմանալի է, Snapchat-ն է։ Նորահարսը հարսանեկան մի քանի լուսանկար է հրապարակել այս ցանցում եւ իր ուրախության մասին հայտնել ընկերուհիներին, ինչը դուր չի եկել փեսային։

«Այդ կետը ներառված էր ամուսնական պայմանագրի մեջ։ Նրանք չպետք է սոցցանցերի միջոցով (Snapchat, Instagram կամ Twitter) լուսանկարներ հրապարակեին կամ ուղարկեին։ Դա պարտադիր պայման էր»,- պատմում է ամուսնալուծված հարսի քույրը։  

Քրոջ խոսքով՝ փեսային լուսանկարները հրապարակելուց բացի զայրացրել է հարսի պատասխանը «Քո ընկերնե՞րն են կարեւոր, թե՞ ես» հարցին։ Նորահարսը անկեղծորեն պատասխանել է՝ «ընկերները»։

Այս ամենի հետեւանքով փեսան նման կտրուկ որոշում է կայացրել։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE