Քիմ Քարդաշյանը վարպետության դասեր կտա Դուբայում

14:45   25 հոկտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանն, ինչպես գիտենք, Լոս Անջելեսի իր տանն ուշքի է գալիս Փարիզում կողոպտվելուց հետո, եւ դեռեւս լռում է սոցցանցերում։ Օրերս ինսայդերները հայտնել էին, որ հայուհին պատրաստվում է արմատապես փոխել իր իմիջը, այնպես որ մերկ սելֆիներն արդեն անցյալում են։ Այն, որ Քիմը հիմա տնից դուրս չի գալիս, այդքան էլ ճիշտ չէ, քանի որ ռեալիթի շոուի աստղը մասնակցում է բիզնես հանդիպումների։

Ավելի վաղ Քիմը չեղարկել էր այցելությունը Դուբայ, որտեղ պետք է շպարի վարպետության դասեր տար իր ոճաբան Մարիո Դեդիվանովիչի հետ։ Վերջինս Instagram–ում հայտնել է, որ հունվարի 13-ին Քիմն ամեն դեպքում կլինի ԱՄԷ–ում։

«Չեմ համբերում, թե երբ է գալու հունվարի 13-ը։ Ես այնպես եմ հուզվում։ Պայուսակներումս 2 հազար դոլար արժողությամբ կոսմետիկա է եւ նյութեր վարպետության դասերի համար։ Ես կկիսեմ Քիմի հետ աշխատելու գեղեցկության գաղտնիքները։ Եթե դուք լուրջ եք տրամադրված այս դաշտում կարիերա անելու համար, այս փորձը ձեզ համար է»,– գրել է Մարիոն։



© NEWS.am STYLE