Ադրբեջանում պահանջում են արգելել Սոսո Պավլիաշվիլիի համերգը Արցախ այցելելու պատճառով

15:00   25 հոկտեմբերի, 2016

Սոսո Պավլիաշվիլին ընդգրկվել էր Ադրբեջանի ԱԳՆ սեւ ցուցակում այն բանից հետո, երբ այցելել էր Արցախ։ Սակայն, վերջերս Սոսոն դադարել էր պերսոնա նոն գրատա լինել, եւ 52-ամյա երգչին հրավիրել էին Բաքու։

Life–ի տեղեկություններով՝ Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ռամիզ Ֆաթալիեւը նամակ է գրել Սոսոյին՝ խնդրելով հրաժարվել Բաքվում բարեգործական համերգից եւ չգալ Ադրբեջան։

«Մեզնից ոմանք (նրանց թիվը քիչ չէ) կարծում են, որ Բաքվում Ձեր հյուրախաղերը միանգամայն ընդունելի են մի պայմանով. Դուք պետք է ներողություն խնդրեք։ Կտրականապես համաձայն չեմ։ Եվ եթե Դուք չեք ուզում ներողություն խնդրել, ապա ես ամբողջովին Ձեր կողմից եմ ԴՐԱՆՈՒՄ։ Ներողություն խնդրել կարելի է, իսկ երբեմն նույնիսկ անհրաժեշտ՝ տարատեսակ զանցանքների համար։ Իսկ ներողություն խնդրել ԸՆՏՐՈՒԹՅԱՆ համար վայել չէ։ Ընտրությունը պետք է պաշտպանել։ Պաշտպանե՛ք Ձեր ընտրությունը, պարո՛ն Պավլիաշվիլի։ Մի՛ եկեք այստեղ»,– գրում է 70-ամյա սցենարիստը, որի նամակի տեքստը մենք ամբողջովին չենք ներկայացնի, քանի որ այն Արցախի շուրջ փրփուրը բերանին հերթական բուտաֆորիան է հիշեցնում, իսկ ժողովրդական արտիստին խորհուրդ ենք տալիս հոգեբույժի դիմել՝ անկեղծորեն մաղթելով բուժել շիզոֆրենիան, թեպետ նրա դեպքում մարազմը կարծես թե կարծրացել է։  



© NEWS.am STYLE