Սիարան նշում է ծննդյան 31-ամյակը. երգչուհու TOP 5 լավագույն հիթերը

17:03   25 հոկտեմբերի, 2016

Ամերիկացի երգչուհի եւ պարուհի Սիարան այսօր նշում է ծննդյան 31-ամյակը:

Երգչուհին հայտնի դարձավ 2004 թ-ին՝ Goodies սինգլի թողարկումից հետո:

Սիարան ծնվել է Տեխասում՝ զինվորականի ընտանիքում: Հոր աշխատանքի պատճառով իր մանկության մեծ մասը ապագա աստղն անցկացրել է Գերմանիայի, Նյու Յորքի, Կալիֆորնիայի եւ Նեւադայի զորամասերում:

Սակայն դա չի խանգարել, որպեսզի աղջիկը հետաքրքրվի երաժշտությամբ: Նա իր ընկերների հետ ստեղծում է Hearsay կոչվող խումբը, որը սակայն երկար կյանք չի ունենում:

Երգչուհին հաջողության է հասնում պրոդյուսեր Jazze Pha-ի հետ պայմանագիր կնքելուց հետո: Նա սկսում է աշխատել LaFace Records-ի հետ եւ տարեց տարի թողարկում է նոր հիթեր եւ տեսահոլովակներ:

Ի դեպ, դրանցից հինգն այսօր ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE